Հայաստանում է Նիդեռլանդների բանկի նախագահը

12.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդեռլանդների բանկի նախագահ Նութ Վելլինկը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Նիդեռլանդների բանկի նախագահը հանդիպելու է ՀՀ նախագահի, վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի հետ:

Նութ Վելլինկը կմասնակցի ԿԲ-ում “Հայաստանը որպես Անդրկովկասյան տարածաշրջանի ֆինանսական կենտրոն” թեմայով կազմակերպվող կլոր սեղանին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6465

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW