Առաջիկայում կմեկնարկի «Մասրիկ-1» ֆոտովոլտային կայանի կառուցումը
31.01.2019 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն

Քննարկումը կայացել է նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի եւ «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելիի միջեւ:
Գարեգին Բաղրամյանը հույս է հայտնել, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները եւ կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը:
Կողմերը վերահաստատել են ծրագրի իրականացման հետագա փուլերում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:
«Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
«Մասրիկ-1» կայանի կառուցման հիմքը դրվել է 2015-ին Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով:
Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել էր Նիդեռլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) եւ Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից:
Առաջարկվող սակագնի չափն է $0.0419՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: