ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի օգտատերերի թիվը 120 հազ. է

30.01.2019 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Մոբայլ բանկինգ»
2018թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով:

Բանկում նշել են, որ 2018թ. Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների թիվն աճել է 10 անգամ՝ հասնելով 120 000-ի, մինչդեռ 2018թ. սկզբին օգտատերերի թիվը 15 700 էր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգն իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն շուրջօրյա կառավարել իրենց ֆինանսները աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

- կատարել կոմունալ վճարումներ,
- բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին,
- մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն,
- համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք,
- իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում բանկի հաշիվների միջեւ,
- միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր՝ գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ,
- ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր,
- ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր,
- պատվիրել հետզանգ,
- ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,
- հետեւել եկամուտներին եւ ծախսերին՝ ըստ կատեգորիաների,
- հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:

Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությունը միացնելու համար անհրաժեշտ է՝     

- այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով,
- ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ,
- ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր),
- Play Market/AppStore-ից ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը շարժական սարքերում եւ գրանցվել:
Դիտում՝ 6542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW