Ռուսական Deworkacy ցանցը Երեւանում քովորքինգ տարածք կգործարկի

29.01.2019 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deworkacy #Ջուլյա Թումասյան #ԱՕԿՍ
Ռուսական Deworkacy գործարար տարածքների ցանցը հայտարարել է հայաստանյան շուկա դուրս գալու եւ Երեւանում քովորքինգ տարածք գործարկելու մասին:

Ինչպես հաղորդում է Rusbase բիզնես պորտալը, Deworkacy-ն կդառնա ռուսական համանման առաջին ցանցը, որը կընդլայնի իր բիզնեսը ՌԴ սահմաններից դուրս:

Deworkacy-ն Երեւանում կսկսի գործել փետրվարի 5-ից: Տեղակայված կլինի «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» (ԱՕԿՍ) ՀԿ-ի տարածքում:

Տարածաշրջանային գործադիր տնօրեն կդառնա Ջուլյա Թումասյանը:

Ընկերությունում նշել են, որ քովորքինգ տարածքը Deworkacy-ի բոլոր ռեզիդենտների համար կգործի անվճար սկզբունքով, ուստի ցանցի հաճախորդները կկարողանան Հայաստան մեկնել երկար ժամանակով:

Deworkacy-ում նշել են, որ «արտասահմանում քովորքինգի համար Երեւանի ընտրությունը պայմանավորված է մեծ թվով ամերիկացի ներդրողների եւ հյուրընկալ մշակույթի, ինչպես նաեւ ձեռնարկատիրական միջավայրի առկայությամբ»:

Banks.am-ի հետ զրույցում Deworkacy Yerevan AOKS-ում նշել են, որ բաց են ՏՏ կազմակերպությունների, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության համար:

Ի դեպ, փետրվարի 22-ին Երեւանում նախատեսված է առաջին միջոցառումը:

Վճարման սկզբունքներին կարելի է ծանոթանալ yerevan.deworkacy.com կայքում:
Դիտում՝ 5681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW