Քննարկվել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը

25.01.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյանը #զբոսաշրջություն #ԱԶԲ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։

«Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է եւ տնտեսական գործունեության այնպիսի տեսակ, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջեւ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նա նշել է, որ զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը եւ մատչելիությունը:

Քննարկվել են նաեւ զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ Armenia.Travel կայքին վերաբերող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ոլորտի զարգացման մեխանիզմներ մշակելու եւ կիրարկելու ուղղությամբ։
Դիտում՝ 1875

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW