ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 10-ամյակի լավագույն գործընկերը

25.01.2019 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Իվան Տելեգին
Ֆինանսական համակարգի հաշտարարը հունվարի 24-ին մրցանակներ է հանձնել հայաստանյան բանկերին:

Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույնը երեք անվանակարգում՝ «Lավագույն համագործակցող բանկ», «Լավագույն համագործակցող աշխատակից» եւ «10-ամյակի լավագույն համագործակցող բանկ»:

«Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգում վկայագրի արժանացել է Իրավաբանական վարչության ընդհանուր գործերի իրավական ծառայությունների բաժնի աշխատակից Աննա Բաղդասարյանը:

«Վերջին 10 տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ստացել է ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն բանկի կոչում, եւ այսօր բանկը ստացել է բարձրագույն պարգեւ, հաստատելով անհերքելի պրոֆեսիոնալիզմ ու բարձրակարգ աշխատունակություն: Բանկի հիմնական խնդիրներից մեկը հուսալի ֆինանսական գործընկեր լինելն  է»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
Դիտում՝ 8276

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW