ՀՀ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ առաջիկայում նոր դրոշմապիտակներ կդրվեն շրջանառության մեջ։Նա նշել է, որ ներկայում օգտագործվող դրոշմապիտակները վտանգ են ներկայացնում հիմնականում երեխաների համար, քանի որ վերջիններս դրանք պատահաբար կուլ են տալիս: Դավիթ Անանյանը հավելել է, որ հարցը մի քանի անգամ քննարկվել է եւ որոշվել է շրջանառության մեջ դնել այնպիսի դրոշմապիտակներ, որոնք կլինեն շատ ավելի փափուկ, բարակ եւ հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին։ Tweet Դիտում՝ 2898