ՖԻՆՔԱ-ն ստացել է «Հաճախորդների պաշտպանության» միջազգային Smart հավաստագիր
23.01.2019 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ֆինքա»

«ՖԻՆՔԱ-ն առաջին եւ առայժմ միակ հայաստանյան կազմակերպությունն է, որ արժանացել է նման բարձր գնահատականի հաճախորդների հանդեպ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի համար: Հավաստագիրը փաստում է, որ ընկերությունն անշեղորեն հետեւում է Smart Campaign-ի՝ հաճախորդների պաշտպանության յոթ հիմնական սկզբունքներին, որոնք են.
- ծառայությունների մշակման եւ մատուցման խելամիտ գործընթացներ,
- վարկային գերծանրաբեռնվածության կանխարգելում,
- թափանցիկություն,
- պատասխանատու գնագոյացում,
- հաճախորդի նկատմամբ արդար եւ հարգալից վերաբերմունք,
- հաճախորդի տվյալների գաղտնիության պահպանում,
- բողոքների լուծման մեխանիզմների առկայություն:
Այս հավաստագրումը ոչ միայն լուրջ ձեռքբերում է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի համար, այլեւ կարեւոր իրադարձություն է առհասարակ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում»- ասված է հաղորդագրությունում:
«Smart հավաստագրումը տարիներ շարունակ հաճախորդի շահն ամենից վեր դասելու մեր դիրքորոշման գնահատականն է: Որպես այս հավաստագրումն ունեցող առաջին հայաստանյան ընկերություն՝ մենք հաճախորդի պաշտպանության նոր նշաձող ենք սահմանում՝ խթանելով հայկական շուկայում առավել հաճախորդամետ միջավայրի ձեւավորումը»,- նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
Smart Campaign-ն Աքսիոնի ֆինանսական ծառայությունների հասանելիության կենտրոնի նախաձեռնած համաշխարհային ծրագիր է՝ ուղղված միավորելու միկրոֆինանսավորման ոլորտի առաջատարներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ հաճախորդներին դիտարկել որպես ոլորտի զարգացման շարժիչ ուժ։ Նախաձեռնության՝ հաճախորդների պաշտպանության սկզբունքները մշակվել են 2008-ին եւ ուղղված են հաճախորդների, կազմակերպությունների եւ, առհասարակ, միկրոֆինանսական ոլորտի պաշտպանությանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: