Փաշինյանի պայմանավորվածությունները Դավոսում
22.01.2019 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն








Համագործակցություն Mitsubishi Heavy Industries-ի հետ
Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ընկերության հետ համագործակցությամբ եւ Հայաստանում վերջինիս հնարավոր գործունեությամբ:
Քրիստինա Ահմաջյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով եւ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր եւ համագործակցություն հաստատելու գործում:
Նա նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:
JICA-ի փորձագիտական խումբը կայցելի ՀՀ
Նիկոլ Փաշինյանը եւ JICA նախագահ Շինիչի Կիտաոկանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ եւ պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու եւ համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար:
Շինիչի Կիտաոկան ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը՝ փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով:
Զրուցակիցները կարեւորել են նաեւ Ճապոնիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:
eBay-ը կքննարկի Հայաստանում հնարավոր ներդրումները
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ eBay ընկերության փոխնախագահ Քեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարեւորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը եւ նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային:
Վարչապետը հավելել է նաեւ, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը եւ eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին:
Քեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` Հայաստանում eBay-ի գործունեության հեռանկարները եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: