«Լիդիան». Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են

22.01.2019 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան #Ամուլսար
«Լիդիանը» տեղեկացնում է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով վերջին 6 ամսվա ընթացքում «Լիդիան»-ն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի:

Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:

Ընկերությունում նշել են, որ «Լիդիան»-ը շարունակում է այս համայնքներում սոցիալական իրավիճակի մոնիտորինգը՝ որպես սոցիալական պատասխանատվության մաս:

«Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արտահոսքը այս համայնքներից ավելացել է՝ 2017-ի համեմատ: Երբ Ամուլսարում 2017-ին ընթանում էր շինարարությունը, Գնդեվազից, Գորայքից եւ Սարավանից մշտական արտագաղթի ոչ մի դեպք չէր գրանցվել: 2018-ի ավարտին արդեն 6 մարդ մշտապես արտագաղթել է Գնդեվազից, 12 մարդ՝ Սարավանից:  2017-ի ավարտին Ջերմուկից մշտական արտագաղթել էր 34 մարդ, 2018-ին արդեն այս թիվը գրեթե բազմապատկվել է՝ կազմելով 64 մարդ։

Ամուլսարում շինարարության դադարին զուգահեռ՝ բոլոր չորս համայնքներում աճել է ժամանակավոր՝ սեզոնային արտագաղթը: Հավաքագրված տվյալների համաձայն՝ 2017-ին Ջերմուկից սեզոնային աշխատանքների մեկնել է 80 մարդ, մինչդեռ 2018-ի ավարտին աշխատանքային միգրացիան Ջերմուկից կազմել է արդեն 219 մարդ»,-ասված է ընկերության հաղորդագրությունում:
Դիտում՝ 4128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW