Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա

22.01.2019 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Մոսկվա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ելույթ կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանի ելույթը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահության փոխանցմանը Ռուսաստանից Հայաստանին:

Մեդիամաքսը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայությունը վարչապետի՝ Մոսկվա կայանալիք այցի մասին դեռեւս հաղորդագրություն չի տարածել:
Դիտում՝ 7403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW