Հայաստանի մի շարք առեւտրային բանկերի մարկետոլոգները մասնակցել են բրենդինգի դասընթացին

05.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի մի շարք առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների մարկետոլոգներ մասնակցել են հայկական BSC ընկերության եւ ռուսական “Ժառկին եւ գործընկերներ” գործակալության կողմից կազմակերպված “Բրենդինգն որպես մարկետինգի գործիք” դասընթացին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել է BSC-ի տնօրեն Սամվել Գեւորգյանը, բանկային մասնագետների ակտիվ մասնակցությունը դասընթացին վկայում է միջբանկային մրցակցության ուժեղացող տեմպերի մասին:

Դասընթացին մասնակցել են “Կասկադ Բանկի”, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի”, “Ինեկոբանկի”, “ՎՏԲ-Հայաստան Բանկի”, “Արեգակ” եւ “Կամուրջ” ունիվերսալ վարկային կազմակերպությունների մարկետոլոգները:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8697

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW