Նախագահը խոսել է ՀՀ բանկային համակարգի կայունության մասին
19.01.2019 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Նախագահի մամուլի ծառայություն

Մինչ Հայաստան վերադառնալը, նախագահը լրագրողներին է ներկայացրել այցի արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածություններն ու հնարավոր համագործակցության ուղղությունները:
Արմեն Սարգսյանը, մասնավորապես, կարծում է, որ Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են համագործակցել բանկային եւ ֆինանսական ոլորտներում:
«Հանդիպել եմ մեծ հիմնադրամների, նաեւ՝ Դուբայի եւ Աբու Դաբիի ֆինանսական կենտրոնների ղեկավարների հետ, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանում առավելություն ունի՝ շատ լավ բանկային համակարգ: Ի տարբերություն մեր հարեւանների, ունենք բանկային համակարգ, որը շատ կայուն է: Դրա վառ օրինակը 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեր բանկային համակարգի կայունությունն էր: Սա փայլուն արդյունք է, որը պետք է կարողանանք օգտագործել որպես փաստարկ: Նույնիսկ երբ երկրում հեղափոխության էր տեղի ունենում, բանկային համակարգն այնքան լավ է կազմակերպված, որ կայուն էր: Հետեւաբար, մեր բանկային համակարգը կարող է լինել դարպաս դեպի Եվրասիական տարածք, այն կարող է միջազգային այլ ֆինանսական կենտրոնների գործընկեր դառնալ», - ասել է Արմեն Սարգսյանը:
Վերջին լուրեր
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
13.01.2025 | 09:57 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: