Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները

18.01.2019 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #հիփոթեք
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում՝ սկսած 10% կանխավճարից, նախկին 30%-ի փոխարեն:

Բանկում ընդգծել են, որ չի գործում նաեւ լրացուցիչ գրավի պահանջը. «չվճարված 10-20% կանխավճարի չափով բանկն իրականացնում է կանխավճարի ապահովագրություն՝ հաճախորդի փոխարեն»:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 24 մլն դրամի չափով վարկ այն դեպքում, երբ բնակելի անշարժ գույքի արժեքը կարող է կազմել մինչեւ 30 մլն դրամ:

Հաճախորդը ստանում է հնարավորություն՝ մարելու վարկը 20 տարի ժամկետում՝ նախկին 15 տարվա փոխարեն, վճարելով 7,35% տարեկան տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8,04%-ից), իսկ պետության սուբսիդավորման եւ գույքի՝ բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում՝ սկսած 2,35%-ից (փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 2,87%-ից):

«Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաեւ եկամտային հարկի վերադարձի հնարավորություն: Ամուսինների գումարային տարիքն այժմ արդեն կարող է կազմել մինչեւ 70 տարեկան»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ տրամադրվում են նաեւ անշարժ գույքի ձեռքբերման այլ վարկեր՝ սկսած 5% կանխավճարից, մինչեւ 100 մլն դրամի չափով եւ մինչեւ 20 տարի մարման ժամկետով:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2568

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW