ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն եւ հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարեւորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։Խոսվել է նաեւ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության մասին, որը կմատուցի նույնանման ծառայություններ։Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում։ Tweet Դիտում՝ 2685