Արաբական էներգետիկ ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում գործունեությամբ

16.01.2019 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԷ #Արմեն Սարգսյան #ALNOWAIS Investments
Աբու Դաբիում գործողություն ծավալող ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։

Այս մասին նշել է ALNOWAIS Investments-ի հիմնադիր անդամ եւ նախագահ Հուսեին Ալ Նովայիսը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու եւ կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։

ALNOWAIS Investments-ը գործունեություն է ծավալում հյուրանոցների եւ անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։
Դիտում՝ 1673

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW