Էմիրություններից գործարարներ կայցելեն Հայաստան

15.01.2019 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԷ #Սուլթան Ալ Ջաբերի
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է:

ԱՄԷ պետնախարար Սուլթան Ալ Ջաբերիի հետ հանդիպմանը նախագահը նշել է, որ Հայաստանը թեեւ փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ եւ սերտորեն փոխկապակցված ազգ են:

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու եւ եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։
Դիտում՝ 2369

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW