ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի նոր տնօրենը Կատարինա Հանսենն է
14.01.2019 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎԶԵԲ

Նա պաշտոնը կստանձնի 2019թ. ապրիլի 1-ին՝ տեղակայվելով Թբիլիսիում:
Կատարինա Բյորլին Հանսենը կփոխարինի Բրունո Բալվաներային, որը նշանակվել է ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
Բանկում նշել են, որ նոր պաշտոնում Կատարինա Բյորլին Հանսենը կղեկավարի բանկի գործունեությունը Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Նա կօժանդակի այդ երկրների տնտեսությունների զարգացմանը՝ ներդրումների, քաղաքականության ներգրավման, փոքր բիզնեսին տրամադրվող խորհրդատվության եւ բարեփոխումներին աջակցելու միջոցով:
«Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս՝ որպես տարածաշրջանային տնօրեն եւ ստանձնել այս պատասխանատու պաշտոնը: Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման հսկայական ներուժ ունի: Զարգացման համար առանցքային պահանջը կլինի տարածաշրջանի հետագա ինտեգրումը գլոբալ տնտեսությանը, եւ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել այս զարգացմանը ներդրումների եւ բարեփոխումների միջոցով։
Համագործակցելով ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ, ես ակնկալում եմ զգալի ներդրում ունենալ այս տնտեսությունների՝ հաջողության հասնելու գործում՝ ի շահ բոլորի»,- ասել է Կատարինա Բյորլին Հանսենը:
Շվեդիայի քաղաքացի Կատարինա Հանսենը միացել է ՎԶԵԲ-ի թիմին 2006-ին եւ պատասխանատու է եղել բանկի՝ համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի համար Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բելառուսում եւ Մոլդովայում:
Նա ստացել է Զարգացման ֆինանսավորման ոլորտում գիտությունների մագիստրոսի կոչում Լոնդոնի՝ Արեւելագիտության եւ աֆրիկյան տարածաշրջանի երկրագիտության համալսարանից։
Մինչ օրս ՎԶԵԲ-ը Կովկասի տարածաշրջանում ներդրել է ավելի քան €7,77 մլրդ 564 ծրագրի միջոցով։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: