ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ «պետք է անշեղ գնալ նախարարությունների թվի կրճատման ճանապարհով»։Նա ընդգծել է, որ «այս գործընթացի նպատակը փող խնայելը չէ, այլ կառավարության եւ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը»։Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փակման թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նպատակ չկա «խաչ քաշել այս նախարարության վրա»։«Ընդհակառակը, մենք ցանկանում ենք կառավարության եւ Սփյուռքի հետ հարաբերություններն ու գործակցությունը դարձնել առավել արդյունավետ։ Ունենք որոշակի մոդել եւ առաջարկ, որի մասին առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը 17 նախարարությունների փոխարեն կունենա 12-ը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որը կհամակարգի նաեւ տրանսպորտի ոլորտը: Տրանսպորտն ու բարձր տեխնոլոգիաներն այսուհետ առանձին կգործեն՝ կգործի բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ: Մշակույթի եւ սպորտի նախարարությունները կգործեն կրթության եւ գիտության նախարարության կազմում: Սփյուռքի նախարարությունը կփակվի եւ կգործի ԱԳՆ կազմում: Tweet Դիտում՝ 11078