IDBank-ը Վարչության նոր նախագահ ունի
10.01.2019 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

Բանկում նշել են, որ Կենտրոնական բանկը հաստատել է Մհեր Աբրահամյանի թեկնածությունը դեկտեմբերի 19-ի որոշմամբ:
IDBank-ի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը նշել է, որ Մհեր Աբրահամյանը ֆինանսական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունի: Նա ոչ միայն համաձայն է բանկի զարգացման տեսլականի ու ռազմավարության հիմնական դրույթների հետ, այլեւ պատրաստ է սատարել դրանց կյանքի կոչմանը։
«Վստահ եմ՝ պարոն Աբրահամյանի գլխավորությամբ բանկը պատվով կհաղթահարի բոլոր մարտահրավերներն ու հաջողությամբ կիրագործի ռազմավարական բավականին հավակնոտ նպատակները»,- ասել է բանկի Խորհրդի նախագահը:
Վարդան Դիլանյանի խոսքով՝ վերջին 1,5 տարին բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ։
Մինչ այդ Մհեր Աբրահամյանը զբաղեցրել է ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը, ֆինանսական համակարգում աշխատում է 1999-ից:
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետեւ ուսումը շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, ստացել է CFA I եւ II մակարդակների որակավորում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: