ՊԵԿ-ում տոնական օրերին հերթապահություն կսահմանվի

28.12.2018 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հերթապահություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական եւ նախատոնական օրերին հերթապահություն է սահմանել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 29-ին, 31-ին եւ 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10։00-ից մինչեւ 15։00-ը, սահմանվել է հերթապահություն:
    
«Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց եւ մաքսային ներկայացուցիչներին:

Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական եւ նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 4503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW