2018-ին հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ: 07.11.2018 | 16:22 ԿԲ-ն եւ «Վերածնունդ» ծրագրի շահառուները «կփորձեն բարենպաստ լուծումներ գտնել» ՀՀ Կենտրոնական բանկում նշել են, որ այդ բարելավումների արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը շահառուների բոլոր խմբերի համար:1. Առաջին փուլի փոփոխություններ«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիր2018-ի սեպտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի (փոփոխություններն ուժի մեջ են մտել 2018թ. հոկտեմբերի 13-ին) նոր պայմանները, մասնավորապես՝1. Ամուսինների գումարային տարիքի փոփոխում 65-ից 70-ի:2. Երկրորդային շուկայում փոփոխություններ-Բնակարանի արժեքը՝ մինչեւ 25 մլն դրամ-Առավելագույն տոկոսը՝ 9,5 %՝ նախկինում 10,5%-ի փոխարեն- Կանխավճարը՝ 30% կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն-Սուբսիդիա՝ 2%-ային կետի չափով Երեւանում, 4%-ային կետի չափով մարզերում3. Առաջնային շուկայում փոփոխություններ- Բնակարանի արժեքը՝ մինչեւ 30 մլն դրամ- Առավելագույն տոկոսը՝ 7,5% - Կանխավճարը՝ 20 % կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 10 %-ի չափով ապահովագրություն- Սուբսիդիա՝ չկա (դրա փոխարեն կլինի անուղղակի սուբսիդավորում եկամտային հարկի վերադարձի տեսքով)- Վարկի ժամկետ՝ մինչեւ 30 տարի«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրում փոփոխություններ2018-ին բարելավումներ են կատարվել նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում: Մասնավորապես, իրականացված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչեւ 30 տարեկան երիտասարդ մասնագետներին եւ չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում հետեւյալ պայմաններով՝- Կանխավճար՝ 7,5% - Վարկի ժամկետը՝ 35 տարի- Էներգաարդյունավետ շենքերում հիփոթեքային վարկերի դեպքում՝ 0,5%-ով ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի ձեռքբերում (միջին տոկոսադրույքը ներկայումս կազմում է 10,6%) 22.10.2018 | 23:00 ԿԲ հայտարարությունը հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին 2. Երկրորդ փուլի փոփոխություններ2018-ի նոյեմբերին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից շրջանառվել է Կառավարության՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կարգավորող որոշման փոփոխությունների նախագիծը, համաձայն որի.1. Հանվում է ամուսիններից մեկի տարիքային սահմանափակումը, իսկ երիտասարդների գումարային տարիքը մնում է 70 տարեկան: 2. որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր է դարձել վարկառուների համար կանխավճարի չափը իջեցնել մինչեւ 7,5% (այն դեպքում, երբ առկա է երկրորդ գույքի գրավ կամ ձեռք է բերվել կանխավճարի ապահովագրություն)։ԿԲ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ որոշման նախագիծը 07.12.2018-27.12.2018-ը ընկած ժամանակահատվածում տեղադրված է լինելու e-drafts.am կայքում հանրության կարծիքների հավաքագրման նպատակով: Ներկայում նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:Բոլոր շահագրգիռ մարմինների եւ հանրության կարծիքների հավաքագրումից հետո որոշման նախագիծը կարող է քննարկվել կառավարությունում: Tweet Դիտում՝ 5549