Կառավարությունը հավանություն է տվել վարկային կազմակերպությունների մասին նոր օրինագծին

30.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել վարկային կազմակերպությունների մասին նոր օրինագծին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը` հանդես գալով Երվանդ Քոչար 19/19 հասցեում բացված “ՍԵՖ Ինթերնեյշնլ” Ունիվերսալ վարկային կամզակերպության նոր գրասենյակի շնորհանդեսին:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, օրինագիծը մեղմացնում է պահանջները վարկային կազմակերպությունների հանդեպ ու ստեղծում է պայմաններ նրանց գործունեության ընդլայնման համար: Նոր օրինագծի համաձայն, վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց կարող են տրամդրել բազմապրոֆիլային վարկային ծառայություններ, թողարկել պարտատոմսեր, ինչպես նաեւ վերափոխվել առեւտրական բանկերի` համապատասխան նորմատիվային պահանջների կատարման դեպքում:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել “ՍԵՖ Ինթերնեյշնլի” վերջին 3 տարիներին ցուցաբերած աճի տեմպերով, ընդգծելով, որ կազմակերպության ակտիվներն աճել են գրեթե 2.5 անգամ:

“ՍԵՖ Ինթերնեյշնլ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է World Vision միջազգային քրիստոնեական կազմակերպության կողմից 1998 թ. եւ արտոնագրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2003 թ.:

Իր գործունեության 10 տարիների ընթացքում “ՍԵՖ Ինթերնեյշնլը” տրամադրել է ընդհանուր առմամբ 7 մլրդ դրամ գումարի մոտ 15 հազար վարկեր: 2007 թ. արդյունքներով, ընկերությունը նախատեսում է հասցնել իր վարկային փաթեթը 1.7 մլրդ դրամի` ապահովելով ավելի քան 50%-անոց աճ 2006 թ. հետ համեմատ:

Բացի գլխավոր գրասենյակից, կազմակերպության մասնաճյուղեր են գործում Սիսիանում եւ Կապանում, ինչպես նաեւ ներկայացուցչություններ Թալինում, Գորիսում եւ Մեղրիում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW