Սպաների եւ ենթասպաների վարկային բեռը կիսով չափ կկրճատվի

24.12.2018 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #վարկ #սպա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

«Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը:

Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազ. դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազ. դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարանների ձեռքբերմանն աջակցելու հարցին:

«Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 2610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW