Փոխքաղաքապետ. Երեւանի երթուղային նոր ցանցի նախագիծը պետք է բարելավվի

21.12.2018 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր անդրադարձել է Երեւանի 2019թ. բյուջեի նախագծին եւ հարցերին՝ թե ինչու են աճել պարգեւատրումների, գործուղումների գումարները, ինչո՞ւ է նվազել տրանսպորտի ոլորտի եւ վերելակների սպասարկմանը հատկացվող բյուջեն։

Banks.am-ն ասուլիսից առանձնացրել է որոշ հատվածներ:

Ներկայացված բյուջեի պլանը

Մեր ներկայացրած բյուջեի պլանը հրամցվել է կցկտուր տեղեկություններով, ոչ ամբողջական։ Ինչո՞ւ, որովհետեւ երբ մենք պլանավորում ենք 159 միլիոն դրամի ֆոնդ՝ վերապատրաստման համար եւ դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ, որովհետեւ վերապատրաստման միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը։ Դա ներառում է 22 ոլորտի նեղ մասնագիտական կարողությունների զարգացում։

Պարգեւավճարների ֆոնդը

Պարգեւավճարներն ավելացնում են աշխատողների մոտիվացիան:

Երբ հասկանանք, որ այս գործիքն աշխատեց, հանգեցրեց մեր ցանկալի արդյունքին, գործիքը կվերանայվի։

Վերելակները

Նվազեցվել են վերելակային ֆոնդի պահպանման եւ շահագործման ծախսերը, որոնք ուռճացված էին առնվազն 3 անգամ։

Վերելակների ֆոնդը չի կրճատվել վերելակների պահպանման եւ շահագործման նյութերի հաշվին: Կրճատվել է, որովհետեւ կարծում ենք, որ նույն աշխատանքի ծավալը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով։

Մետրոն

Մետրոյի բյուջեն չի կրճատվել։ Մետրոյի եւ մետրոպոլիտենի վերազինման ծրագրի համար նախատեսված միջոցների մի մասը չի օգտագործվել, որովհետեւ մասնագետները գնահատել են, որ դրա կարիքն այլեւս չկա։

2019 թ. բյուջեով տրանսպորտի ոլորտին հատկացվող բյուջեն նվազել է 900 միլիոնով, որովհետեւ ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը:

Քաղաքային տրանսպորտը

Նոր երթուղային ցանցի նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, սակայն ծրագիրը դեռ չի ավարտվել, քանի որ որոշ դրույթներ մեզ համար անընդունելի են։


Վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ եւ հանդիպման արդյունքներով՝ ծրագրում կա բարելավումների անհրաժեշտություն:

Եթե մեր պահանջները բավարարվեն, ապա կհայտարարվի օպերատորների միջազգային մրցույթ, որը կարող է տեւել ավելի քան 6 ամիս։
Դիտում՝ 1898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW