“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” դարձել է Western Union-ի ուղղակի ներկայացուցիչը Հայաստանում

29.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 29 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” դարձել է “Western Union Financial Services” INC կազմակերպության ուղղակի ներկայացուցիչը Հայաստանում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելնելով իր նոր կարգավիճակից, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” հնարավորություն ունի օժանդակել հայաստանյան բանկերին եւ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություններին` Western Union համակարգով ֆիզիկական անձանց արագ դրամական փոխանցումների ծառայությունների ոլորտում:

Կնքված համաձայնագրի շնորհիվ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” հնարավորություն ունի նաեւ բանկերի եւ գործընկեր կազմակերպությունների տարածքային ստորաբաժանումները միացնել Western Union համակարգին: Western Union համակարգում աշխատանքի համար “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” կտրամադրի նաեւ անհրաժեշտ ծրագրային ապահովում, գովազդային, մեթոդական նյութեր:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” միաժամանակ հնարավորություն է ստացել իրականացնել բանկերի եւ գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների ուսուցում Western Union համակարգով աշխատելու համար, տրամադրել խորհրդատվական աջակցություն եւ Western Union-ի ծրագրային համակարգի ուղեկցում, ինչպես նաեւ ապահովել բանկերի եւ գործընկեր կազմակերպությունների հետ փոխհաշվարկների իրականացումը Western Union-ի կողմից դրամական միջոցների մուտքագրման օրվա ընթացքում, անհրաժեշտ օգնությունը` Western Union-ի սպասարկման կետերի ձեւավորման համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 48637

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW