ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa-ն գործարկել են #շահավետգնումներ ակցիան

17.12.2018 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Visa #շահավետգնումներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամանորի տոներին ընդառաջ, Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան:

Բանկում նշել են, որ «ակցիան խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ՝ յուրաքանչյուրը 1 000 000 դրամ գումարով»:

Ակցիան կավարտվի 2019թ. մարտի 10-ին:

Կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa այն քարտապանները (գործող եւ պոտենցիալ), որոնք իրենց դեբետային ու վարկային քարտերով կկատարեն ակտիվ անկանխիկ վճարումներ:

Կուտակելով բոնուսային միավորներ՝ Visa քարտապանները կկարողանան շահել 5 Visa քարտ՝ յուրաքանչյուրին 1 000 000 դրամ գումարով:

Վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային եւ դեբետային Visa քարտերով Հայաստանի առեւտրի ու սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ ինտերնետում, հաճախորդները կստանան միավորներ՝ յուրաքանչյուր 1 000 դրամի անկանխիկ վճարման դեպքում.

- Դեբետային քարտով՝ 1 միավոր,
- Վարկային քարտով՝ 2 միավոր:

Խաղարկությունը տեղի կունենա վիճակախաղի սկզբունքով՝ 100 քարտապանների միջեւ, որոնք ակցիայի ընթացքում կկատարեն ամենաշատ քանակի եւ գումարի անկանխիկ գործարքներ իրենց վարկային եւ դեբետային քարտերով:
Դիտում՝ 7581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW