“Հայէկոնոմբանկը” ՎԶԵԲ-ից կստանա 3 միլիոն դոլարի վարկ` Հայաստանում միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար
24.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 24 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայէկոնոմբանկը” Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ) կստանա 3 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանում միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայէկոնոմբանկի” մամլո ծառայությունում, “Հայէկոնոմբանկի” եւ ՎԶԵԲ-ի միջեւ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր:
Միկրո բիզնեսին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը կկազմի 10 հազար դոլար` 2 տարի ժամկետով, իսկ փոքր բիզնեսի սուբյեկտների համար` առավելագույնը 100 հազար դոլար` 3 տարի ժամկետով: Վարկերի տոկոսադրույքը տարեկան կկազմի 22%:
Վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է միկրո բիզնեսին տրամադրել նաեւ “Էքսպրես” վարկեր` անձնական գույքի գրավադրմամբ:
Պայմանագրի շրջանակներում վարկավորման գործընթացին աջակցելու նպատակով ՎԶԵԲ-ի կողմից ՙՀայէկոնոմբանկին՚ կտրամադրվի խորհրդատվական ծառայություն, որն ուղղված կլինի դեպի վարկային մասնագետների որակավորման մակարդակի բարձրացումն, ինչպես նաեւ հենց վարկավորման գործընթացնի իրականացումը:
Առ այսօր “Հայէկոնոմբանկի” եւ ՎԶԵԲ-ի միջև կնքված վարկային պայմանագրերի շրջանակներում ստացված միջոցներից 4 միլիոն դոլարն ուղղվել է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը, իսկ 4.5 միլիոնը` խոշոր ձեռնարկություւների վարկավորմանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: