Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»:«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Երկիրը բարեփոխումների եւ արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան [Նիկոլ Փաշինյանին] դժվարին աշխատանք է սպասվում եւ մենք բոլորս պետք է օգնենք նրան, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել, եւ ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի: Նա, իհարկե, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է հաջողության հասնել»,- ասել Ռուբեն Վարդանյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:Պատասխանելով Հայաստանի համար Ռուսաստանի կարեւորության մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է.«Ռուսաստանը ամենամեծ շուկան է հայկական ապրանքների համար: Եկեք ազնիվ լինենք՝ եթե Հայաստանը վաղը դառնա Եվրոպական միության անդամ, շատ հայկական ապրանքներ ոչ մրցունակ կդառնան: Ռուսաստանը նաեւ խոշոր ներդրող է Հայաստանում, ինչպես նաեւ աշխատանքով է ապահովում շատ հայերի, որոնք, ցավոք, հայրենիքում աշխատանք չեն գտել»: Tweet Դիտում՝ 16928