Երեւան, 17 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վաշինգտոն Քափիթալ” ունիվերսալ վարկային կազմակերպությունն (ՈՒՎԿ) այսօր հայտարարել է նոր վարկային ծառայության` սպառողական վարկի, թողարկման մասին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են “Վաշինգտոն Քափիթալում”, բացի անշարժ գույքի ձեռք բերման եւ վերանորոգման վարկավորումից, կազմակերպությունն այսուհետեւ կտրամադրի սպառողական վարկեր մինչեւ 3 տարի մարման ժամկետով եւ տարեկան 20-24% տոկոսադրույքով: Սպառողական վարկերը կտրամադրվեն անշարժ գույքի գրամադրմամբ եւ վարկի առավելագույն գումարը կկազմի 7 մլն դրամ: “Վաշինգտոն Քափիթալի” նոր վարկային ծառայությունից կկարողանա օգտվել ինչպես Երեւանի, այնպես էլ հարակից շրջանների բնակիչները: Սպառողական վարկի տրամադրման որոշումը կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում` առավելագույնը 3 օրում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6125