Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: «Համաձայն նոր առաջարկի՝ ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու՝ անվճար բացելով ՍՄԱՐԹ հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ եւ օնլայն բանկինգ՝ առանց սպասարկման վճարի»,- ասված է հաղորդագրությունում: «Կարեւորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում՝Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրության վարքագիծը՝ մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաեւ բանկային ոլորտում՝ զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետ»,- ասել է Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը: ՍՄԱՐԹ հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ վիդեոախցիկով ապահովված համակարգիչ: Tweet Դիտում՝ 3450