ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. եւ Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան $1,8 մլն-ին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ 05.09.2018 | 14:29 23,5 մլրդ դրամի չարաշահում՝ «Հյուսիս-հարավ» ծրագրում Թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաեւ ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել եւ պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ամբողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող $1 804 232-ին համարժեք 871 083 253 դրամ գումարի հավելագրում։ Թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առերեւույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմում է 23 553 817 000 դրամ: Tweet Դիտում՝ 2428