Հայաստանում բացվել է գերմանական CMX Solution ընկերության մասնաճյուղը, որը տրամադրում է հեռախոսազանգերին, էլեկտրոնային նամակներին, սոցիալական ցանցերով ստացվող հաղորդագրություններին եւ ֆաքսով ստացվող հարցումներին պատասխանելու ծառայություն:Երեւանյան գրասենյակն արդեն ունի 60 աշխատակից, նախատեսում է ներգրավել եւս 140-ին։Ընկերության մասինCMX Solution-ը հիմնադրվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 2012-ին։ Սկսած 2013-ից՝ ընկերությունն իր ծառայություններն է մատուցում գերմանական 4 քաղաքներում, համագործակցում 6 խոշոր գերմանական ընկերությունների հետ, իսկ վերջին 3 տարում մասնաճյուղեր է բացել Մակեդոնիայում եւ Վրաստանում։ Լուսանկարը՝ CMX Solution Ընկերության Մակեդոնիայի մասնաճյուղում աշխատում է 120, իսկ Վրաստանում՝ 110 աշխատակից։ՀաճախորդներըՀաճախորդներն այն ընկերություններն են, որոնք մատուցում են տարբեր ծառայություններ եւ ունեն back-office հանձնարարությունները կատարողի պահանջ։Ընկերության ծառայություններից կարող են օգտվել տուրիստական, ուղեւորափոխադրող եւ այլ ընկերություններ։ Օրինակ, եթե չեղարկվել է որեւէ թռիչք, կարելի է զանգահարել CMX Solution. այն կկազմի նոր թռիչքի գրաֆիկն ու կկատարի այն ամբողջ աշխատանքը, որը հարկավոր է անել նման դեպքերում։ԱշխատակիցներըԸնկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները զանգերի պատասխանումը, կառավարումը, վերահասցեավորումը, ինչպես նաեւ սոցիալական հարթակներում նամակների կազմումն ու ուղարկումն իրականացնում են գերմաներեն, իտալերեն, ռուսերեն եւ իսպաներեն լեզուներով։«Կարեւոր է նշել, որ հայաստանյան գրասենյակի շատ աշխատակիցների համար սա առաջին աշխատանքն է։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք կարեւոր դերակատարում ունենալ նրանց գործունեության այս պատասխանատու փուլում։ Վերապատրաստումների միջոցով մենք պատրաստ ենք շարունակաբար զարգացնել նրանց կարողությունները, որի շնորհիվ կբարելավվի նրանց կյանքը»,- նշել է CMX Solution ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարսել Զեքիրին։Նրա խոսքով՝ ընկերությունը հպարտ է, որ կարող է հնարավորություն տալ օտար լեզուներ տիրապետող հայ երիտասարդներին աշխատել ընկերությունում: Լուսանկարը՝ CMX Solution «Սա շատ արագ զարգացող կազմակերպություն է։ Երիտասարդ, դինամիկ երիտասարդների համար է, որոնք այստեղ աշխատելով՝ կարող են ձեռք բերել այն «2-3 տարվա» աշխատանքային փորձը, որը սովորաբար պահանջում է աշխատանքային շուկան։Ինչո՞ւ ենք ընտրել Հայաստանը։ Որովհետեւ նկատել ենք, որ այստեղ շատ են բարձրագույն կրթությամբ մարդիկ, որոնք շատ լավ են տիրապետում օտար լեզուների, իսկ աշխատանքային շուկան այստեղ փոքր է եւ հարկավոր է ռեալիզացնել այդ մարդկանց գիտելիքներն ու կարողությունները»,- նշել է Մարսել Զեքիրին։ Tweet Դիտում՝ 5372