ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդական «Ամանորյա վարկ» նոր ակցիայի մեկնարկը:Բանկում նշել են, որ «ակցիայի շրջանակում վարկառուն կարող է ձեւակերպել սուպեր ցածր սպառողական վարկ եւ այսպիսով թեթեւացնել նախատոնական հոգսերը»:Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը սպառողական վարկերի տոկոսադրույքը կսահմանվի 9%՝ բոլոր հաճախորդների համար, առաջիկա 3 ամիսների ընթացքում:Ակցիայի շրջանակում առաջիկա 3 ամիսների ընթացքում վարկավորումը կսպասարկվի 9% տոկոսադրույքով, սակայն 3 ամիս անց տոկոսադրույքն ավտոմատ կերպով կփոխվի բանկում գործող տոկոսադրույքների համաձայն՝ կախված թիրախային խմբից՝ սկսած 12%-ից (փաստացի տոկոսադրույք՝ սկսած 13,5%-ից):Ակցիան գործում է բոլոր այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են սպառողական վարկ վերցնել՝ առանձ գույքային ապահովության, անկախ աշխատավայրից ու աշխատավարձը ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալու պայմանից: Tweet Դիտում՝ 8484