Նոր մշակույթը կօգնի ապահովել արտադրանքի նոր որակ, ասել է նախագահը

04.12.2018 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #«Ագրոհոլդինգ Արմենիա»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը կօգնի անասնաբուծության եւ գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու ստանդարտներ, ինչը խթան կլինի նաեւ արտադրության ընդլայնման համար։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին Արմեն Սարգսյանն ասել է  Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում կատարած այցի շրջանակում։

«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ։

Ընկերության ղեկավարները նշել են, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ։

Արմեն Սարգսյանը ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, համտեսել արտադրանքը, զրուցել աշխատակիցների հետ։

Ներկայում «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում, աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:
Դիտում՝ 1937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW