ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ մասնաճյուղը՝ «Տիգրան Մեծ»-ը:Բանկում նշել են, որ այն տեղակայված է Երեւանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում: «Հարմարավետ տեղանքի շնորհիվ բանկի հաճախորդները, ինչպես նաեւ երկաթգծի կայարանի եւ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղեւորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջարկած բոլոր ծառայություններից ու պրոդուկտներից.- ավանդների եւ վարկերի ձեւակերպում,- հաշվեհամարների համալրում,- դրամական փոխանցումներ,- կոմունալ վճարումների իրականացում,- բանկի աշխատակիցների խորհրդատվություններ եւ այլն:Նոր, ժամանակակից մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման գոտիով, որտեղ տեղադրված են բանկոմատ եւ վճարային տերմինալ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել բանկային/քարտային հաշիվների, ավանդների, վարկերի մարման ու կոմունալ վճարումների եւ այլ ծառայությունների կանխիկացման եւ համալրման գործարքներ»,- ասված է հաղորդագրությունում:Մասնաճյուղն աշխատելու է հատուկ ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:15-19:45-ը, եւ շաբաթ օրերին՝ 11:00-15:00-ը:«Բացման օրը բանկի հաճախորդներին սպասվում էր անակնկալ՝ նրանք ունեին հնարավորություն նույն պահին տեղում օգտվել բանկի առաջարկից եւ ձեւակերպել «Ամանորյա» վարկը՝ 9% տոկոսադրույքով, 3 ամսվա սպասարկմամբ: Բացի այդ նորաբաց մասնաճյուղի առաջին հաճախորդները ստացել են MasterCard Gold տարեկան սպասարկմամբ քարտեր՝ անվճար առաջին տարվա համար:«Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին ընդլայնման եւ «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման առիթով: Այս մասնաճյուղը աչքի է ընկնում այն փաստով, որ գտնվում է Երեւանի երկաթուղային կայարանում՝ Հայաստանի պատմամշակութային վայրերից մեկում: Այն նաեւ նշանակալի է, քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունեցել է արդյունավետ համագործակցություն մեկ այլ ռուսական ընկերության՝ ՀԿԵ-ի հետ»,- ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:«Այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվել է եւս մեկ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղով: Հրավիրում ենք բոլորին բանկի նոր հարմարավետ մասնաճյուղ՝ օգտվելու ժամանակակից եւ տեխնոլոգիական ծառայություններից եւ պրոդուկտներից: Մեր կարծիքով՝ այսքան բազմամարդ վայրում գտնվող մասնաճյուղը հայտնի կդառնա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանը աջակցելու համար ՀԿԵ-ի կառավարությանը: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. իրականացվել է նաեւ նոր Երեւան-Գյումրի-Երեւան երկաթուղով էլեկտրական գնացքի բրենդինգավորում՝ ՎՏԲ չափանիշներին համապատասխան»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն էլ ասել է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, այդ թվում, գործընկերների մասնակցությամբ, Հարավային Կովկասի երկաթուղու առաջնահերթություններից է: «Ուրախությամբ ողջունում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի նախաձեռնությունը մասնաճյուղ բացելու երկրի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքում: Համոզված եմ, որ այս ծրագրի իրականացումն օգնում է բավարարել բանկի հաճախորդների պահանջարկը եւ բարձրացնել երկաթուղային ծառայություններից օգտվելու հարմարավետությունը Հայաստանի քաղաքացիների եւ հյուրերի համար»,- ասել է Սերգեյ Վալկոն: Tweet Դիտում՝ 14006