Շիրակի եւ Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը ոչ աշխատանքային է

29.11.2018 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#դեկտեմբերի 7
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Շիրակի եւ Լոռու մարզերում 2018թ․ դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել դեկտեմբերի 15-ը՝ շաբաթ օրը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով՝ սա առաջին անգամն է, երբ կառավարությունը աշխատանքային օրի տեղափոխություն է կատարում առանձին երկու մարզում։

«Այս մարզերի բնակիչները, ձեւավորված ավանդույթի համաձայն, այդ օրը աշխատանքի չեն գնում, եւ պետք է հարգել նրանց զգացմունքները»,- ասել է նա։
Դիտում՝ 2741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW