Իսպանական ընկերությունը Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ կզբաղվի

28.11.2018 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գլոբալթեք #Գեղամ Գեւորգյան
Իսպանական «Գլոբալթեք» ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները, ինչպես նաեւ զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել այս նախաձեռնությունների իրագործմանը:   

Քննարկվել են նաեւ Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացմանը, ընկերության կողմից նախատեսվող այգու հիմնմանը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այգեգործական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը վերաբերող հարցեր:       

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով պատվիրակության անդամները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:   
Դիտում՝ 2550

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW