Դեկտեմբերի 22-ին եւ 23-ին «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում (հասցե՝ Երեւան, Հ. Հակոբյան 3) տեղի կունենա ցուցահանդես-վաճառք՝ Food Alco Expo 2018 խորագրով:«Բիզնես Արմենիայում» նշել են, որ ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է Ամանորի տոներին ընդառաջ արտադրող ընկերություններին մեծաքանակ վաճառքներ, իսկ սպառողներին՝ զեղչերով գնումներ կատարելու հնարավորություն ստեղծելու նպատակով:Միջոցառումը նաեւ նպատակ ունի խրախուսել B2B, B2C հանդիպումները եւ սկսնակ ընկերությունների համար ճանաչելիություն ձեռք բերելու հնարավորություն ստեղծել:Միջոցառման շրջանակում կկազմակերպվի տոնակատարություն: Tweet Դիտում՝ 9033