Արարատ Միրզոյանը Մինսկում խոսել է ԵԱՏՄ ինտեգրացիայի խորացման մասին

28.11.2018 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատ Միրզոյան #ԵԱՏՄ
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է եւ շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս մասին նա հայտարարել է Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Արարատ Միրզոյանը նաեւ նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում եւ պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանում 2019թ. ամռանը:
Դիտում՝ 1468

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW