ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ՀԲ աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ PPP ձեւաչափն առավել նպատակահարմար կարող է լինել լայնածավալ եւ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման համար։ Նա հնարավոր է համարել դրանց իրականացումը թռչնաբուծության ոլորտում, ինչպես նաեւ կաթի հավաքման կայանների, տնկարանների եւ գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման հարցում՝ ակնկալելով Համաշխարհային բանկի աջակցությունը ներդրողների ներգրավման հարցում։ Մասնավոր հատվածի ավագ մասնագետ Թոմաս Վիսնը կարեւորել է ներդրողների համար գրավիչ ծրագրերի կազմումը, իրավական դաշտի կանոնակարգումը եւ մի շարք այլ հարցեր։ Tweet Դիտում՝ 1311