“Ինեկոբանկը” 5 մլն դոլարի վարկ կստանա ՎԶԵԲ-ից փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար

17.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 17 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ինեկոբանկը” Վերակառուցման և զարգացման եվրոպական (ՎԶԵԲ) բանկից կստանա 5 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղված կլինի միկրո-, փոքր եւ միջին ձերնարկությունների (ՓՄՁ) վարկավոմնանը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ինեկոբանկի” մարքետինգի բաժնում, համապատասխան համաձայնագիրը “Ինեկոբանկի” եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքվել է հոկտեմբերի 8-ին:

Նոր վարկային ծրագրի շրջանակներում “Ինեկոբանկը” կտրամադրի միկրովարկեր` մինչև 20 000 ԱՄՆ դոլարի չափով (կամ համարժեք դրամով)` մինչև 2 տարի մարման ժամկետով: Փոքր եւ միջին ձեռնարկություններին կտրամադրվեն մինչև 300 000 ԱՄՆ դոլարի չափով վարկեր` մինչև 5 տարի մարման ժամկետով:

“Ինեկոբանկը” համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ 2005 թվականից` մասնակցելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման, ինչպես նաեւ առևտրի խթանման ծրագրերին: Նոր վարկային ծրագիրը թվով 3-րդն է “Ինեկոբանկի” և Եվրոպական բանկի միջև, որի ստորագրմամբ ՎԶԵԲ-ի կողմից “Ինեկոբանկին” տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կհասնի 11 մլն. դոլարի: Ընթացիկ տարվա մայիսին ՎԶԵԲ-ի կողմից “Ինեկոբանկին” տրամադրվել է մինչև 1,000,000 ԱՄՆ դոլարի վարկային գիծ` ուղղված միջազգային առևտրի զարգացման ոլորտ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ:

Դիտում՝ 6291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW