Քննարկվել են կորպորատիվ կառավարման զարգացման հիմնախնդիրները

26.11.2018 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Տնօրենների հայկական ինստիտուտ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամների եւ Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակության հետ։


Նախարարությունում նշել են, որ Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության գործունեությունը։

Քննարկվել են կորպորատիվ կառավարման ինստիտուտի զարգացման հարցերը։

Տիգրան Խաչատրյանը, կարեւորելով ինստիտուտի կայացումը Հայաստանում, նշել է, որ կառավարությունը եւս պետք է աջակցի այդ հարցում՝ մասնավոր հատվածի իրազեկվածության բարձրացման եւ համապատասխան պահանջարկի զարգացման համատեքստում։

Կողմերը քննարկել են անկախ տնօրենների ինստիտուտի զարգացման միջազգային փորձը։ Մասնավորապես, նշվել է կրթական եւ սերտիֆիկացիոն ծրագրերի ներդրման, պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կորպորատիվ կառավարմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու հարցերի կարեւորությունը։

Կողմերն ընդգծել են երկարաժամկետ հատվածում ինստիտուտի ներդրման կարեւորությունը՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման նպատակով:
Դիտում՝ 3193

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW