Յունիբանկը համակարգչային դասարաններ է նվիրել Խաչիկի եւ Շաղատի դպրոցներին
26.11.2018 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Բանկում նշել են, որ Հայաստանի եւ Արցախի 7 դպրոցներում արդեն իսկ բացել են համակարգչային դասարաններ կամ «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ:
«Դասասենյակում տեղադրվել է տասը նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ եւ ինտերակտիվ գրատախտակ։ Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաեւ վերանորոգվել եւ կահավորվել է։ Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգեւորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգեւորությամբ են գիտելիքներ ստանում»,- ասել է Խաչիկ դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան:
Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատել «աշակերտների առջեւ բացված հեռանկարները»։
«Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ եւ մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք Յունիբանկին օգնության համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են»,- ասել է նա:
Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է եւս մեկ համակարգչային դասարան բացել Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչային դասարան:
«Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, եւ մենք կշարունակենք այն իրականացնել 2019թ. եւս»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն ապահովելու հարցում»,- ասել է նա:
Համակարգչային դասարանների բացմանը հաջորդել է կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը նվիրել է անհատական նոութբուքներ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: