Փաշինյանն ընթրել է բանկիրների հետ

24.11.2018 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #բանկերի ղեկավարներ
Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:

«Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է ստվերի կրճատման եւ կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW