Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը GBA-ի կողմից արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին

21.11.2018 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #GBA
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։

«Մրցանակը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման եւ ներդրման կապակցությամբ։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց հատուկ ֆինանսական ծառայություն»,- ասված  է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2270

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW