2008 թվականից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 25 հազար դրամ

11.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 11 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է “Նվազագույն աշխատավարձի չափսի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ փաստաթղթի համաձայն, Հայաստանի կառավարությունը մտադիր է 2008 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամից բարձրացնել մինչեւ 25 հազար:

Ինչպես խորհրդարանում նշել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանը, նվազագույն աշախտավարձի բարձրացման միտումը կշարունակվի հետագայում եւս: Նրա խոսքերով, ակնկալվում է, որ 2010 թվականի հունվարի 1-ից այն կկազմի 35 հազար դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7044

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW