Ամերիաբանկը ՓՄՁ-ների առցանց վարկավորման պրոդուկտ է գործարկել
21.11.2018 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ







Այս մասին նա տեղեկացրել է նոյեմբերի 20-ի երեկոյան կայացած «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ:
«Ֆինանսների հասանելիությունը լուրջ խնդիր է ՓՄՁ-ների համար: Ամերիաբանկը, ուսումնասիրելով ոլորտի խնդիրները, ներդրել է իրավաբանական անձանց ավտոմատացված սքորինգային համակարգ՝ թվային լուծումների ամբողջական ցիկլով, որը թույլ է տալիս տարբեր հասանելի աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացնել վարկավորման որոշում եւ վարկի փաստացի տրամադրում»,- նշել է նա:
Բանկի ներկայացուցչի խոսքով՝ այս ծառայությունը հնարավորություն է ընձեռում բիզնեսին բանկի հետ շփումը կազմակերպել օնլայն եւ անգամ վարկային պայմանագրի ստորագրումն իրականացնել՝ առանց բանկ այցելելու:
«Ամերիաբանկը ֆիզիկական անձանց սքորինգային վարկավորում գործարկել էր դեռեւս անցած տարվանից: Այս ծառայությունը ներդրել են նաեւ այլ հայաստանյան բանկեր, մինչդեռ մեր առաջարկած՝ իրավաբանական անձանց սքորինգային վարկերն առաջինն են շուկայում: Կազմակերպությունը, չունենալով բանկային պատմություն, կարող է պարզապես դիմել եւ րոպեների ընթացքում ստանալ վարկի հաստատում՝ առանց փաստաթղթային լուրջ ձեւակերպումների. այդ ամենի ավտոմատ լուծումները տրված են»,- ընդգծել է Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Առցանց վարկերը տրամադրվում են՝ սկսած 13,5% տարեկան տոկոսադրույքից, 1 մլն-ից 10 մլն դրամ գումարի սահմաններում՝ առանց վարկի տրամադրման վճարի եւ անշարժ գույքի գրավադրման:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: