Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրինագծերի փաթեթ, որը կարգավորում է արժեթղթերի շուկայի գործունեությունը
11.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 11 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է օրինագծերի փաթեթ, որը կարգավորում է արժեթղթերի շուկայի գործունեությունը:
Փաթեթի ընդունումը հնարավորություն է տալիս արտասահմանյան ներդրողներին մուտք գործել բորսա: Մասնավորապես, հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին ակնկալվում է Հայկական ֆոնդային բորսայի եւ դեպոզիտարիայի` շվեդական OMX Group ընկերությանը վաճառելու մասին պայմանգրի ստորագրումը:
Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է նաեւ “Եկամտահարկի մասին” օրենքում լրացումներ մտցնելու մասին՚ օրինագիծը, որի համաձայն օֆշորային գոտիներում գրանցված եւ Հայաստանում գործող ընկերություններն արդեն 2008թ. հունվարի 1-ից պետք է պետբյուջե մուծեն 10 տոկոս շահութահարկ: Օրենքի նախորդ տարբերակում շահութահարկի վճարման ժամկետ էր սահմանված 2008թ. հուլիսի 1-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: