Ներկայացվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի մարքեթինգային փաթեթը

20.11.2018 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #«Ընտրի՛ր Հայաստանը» #էներգետիկա #
«Բիզնես Արմենիան» հրապարակել է էներգետիկայի ոլորտի գրավչություններն ու առավելությունները ներկայացնող՝ միջազգային ներդրողներին ուղղված մարքեթինգային փաթեթը։

Այն Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով իրականացվող քարոզարշավի շրջանակում ներկայացվող երրորդ ոլորտն է։


Համաձայն «Բիզնես Արմենիայի» հետազոտության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում արտադրության աճը վերջին երեք տարում կազմել է միջինը 37%։ Երկրի կառավարությունը կարեւորում է վերականգնվող էներգետիկան եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով բարենպաստ միջավայր է ապահովում ներդրումների համար։

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ էներգետիկայի զարգացման համար։ Այստեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում եւ արեւը փայլում է տարվա ընթացքում ավելի քան 307 օր։ Հայաստանում բարենպաստ կլիմայի ու արեւային վահանակների արտադրության համար անհրաժեշտ հումքի առատության համադրությունը հանգեցնում է որակի, ծախսերի արդյունավետության շահութաբերության։


Փաթեթի շրջանակում հրապարակվել է նաեւ էներգետիկայի ոլորտի ներուժն ու առավելությունները ներկայացնող տեսանյութը:



Հաջողության պատմությունների շարքում են «Օպտիմում Էներջի», «Զոդ Վինդ», «Սոլարոն» ընկերությունների օրինակները։
Դիտում՝ 6314

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW